Դավիթ Տոնոյանը կմեկնի ԱՄՆ
2019-03-27 15:12
Պաշտպանության ոլորտը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից մեկն է: Այս շաբաթ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Միացյալ Նահանգներում քննարկելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: